
«Որտե՞ղ ենք մենք՝ արդարադատության համակարգի զարգացման մեջ։ Կարծում եմ՝ կես ճանապարհին ենք․ նույնիսկ 50% և ավելի չէի ասի»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
Անդրադառնալով համակարգի բարեփոխումների ուղղությամբ իր արած քայլերին՝ նա ասել է. «Որտեղի՞ց եմ ես սկսել դատական համակարգի աշխատանքը․ ամպագոռգոռ չհնչի, բայց կարծում եմ՝ գոնե 20%–ով բարելավել ենք»,- ասել է նա։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նաև իրեն սպասարկող և ուղեկցող մեքենաների վրայի լուսային փարոսիկների հարցին․
«Փարոսիկներով զբաղվում է պետական պահպանության ծառայությունը և դատական դեպարտամենտը․ իրենք են որոշում։ Իմիջիայլոց, մեքենայի վրա, որից օգտվում եմ, ոչ մի անգամ ոչ մի նոր սարք չեմ ավելացրել։ Ինչ տրամադրվել է ի սկզբանե, ինչ ունեցել է, օգտվել եմ դրանից, և դրա օրինականությունն ու ոչ օրինականությունը որոշում է դատական դեպարտամենտը»,- ասել է նա։