
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել նախարար Գրիգոր Մինասյանին արձակուրդ տրամադրելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 9 աշխատանքային օր՝ 2023 թվականի դեկտեմբերի 8-20-ը ներառյալ:
2. Գրիգոր Մինասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս դեկտեմբերի 8-ին և 18-20-ը ներառյալ կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, իսկ դեկտեմբերի 11-15-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը»: