Այսօր ՀՀ ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ վարչապետը խոսեց արդարադատությունից, նշելով, որ աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով կասկածյալների ձեռբակալությունների տեսարանները և ապա այն փաստը, որ մի քանի օրից այդ նույն կասկածյալներին մարդիկ տեսնում են սրճարաններում սուրճ վայելելիս կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում հանրային գիտակցության մեջ:

«Քավ լիցի, չեմ ասում, թե ով ձերբակալվեց, այլևս ազատության մեջ չպետք է հայտնվի, բայց իմ ընկալումն այն է, որ քննչական և օպերատիվ մարմիններն իրենց գործունեությունը լուսաբանելիս պիտի սկսեն ավելի շատ հենվել դատավճիռների, քան նախնական գործողությունների վրա, որոնց դատական ելքը ոչ ոք չգիտի: Քննչական մարմիններն ու դատախազությունը, կառավարությանը, ԱԺ-ն՝ հանրությանը հաշվետու լինելիս պետք է հենվեն ոչ թե այն վիճակագրության վրա, թե քանի գործ է հարուցվել կամ   ուղարկվել դատարան, այլ քանի գործով է դատավճիռ կայացվել, որովհետև վիճակագրության ընթացիկ մեթոդաբանությունը լավ պատկերացում տալիս է շարժման մասին, բայց պատկերացում չի տալիս արդյունքների մասին»,- ասաց վարչապետը, ընդգծելով, որ հետևողական լինեն իր ասածներին:

 

Վարչապետը առաջարկեց կառավարության և ԱԺ-ի գործընկերներին, որ համապատասխան կարգավորումներում փոփոխություններ արվեն:

 

 

 

664