Այսօր Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց  1988 թվականի Սպիտակի երկրաշարժի  զոհերի հիշատակը:

 Հիշեցնենք, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41-ին 9 բալ ուժգնությամբ երկրաշարժը մեծ ավերածություններ պատճառեց Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքներին, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածոտնի, Կալինինոյի տարածաշրջաններին։ 

Երկրաշարժը, ըստ պաշտոնական տվյալների, խլեց 25 հազար կյանք, հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան: Նյութական կորուստները գնահատվում են շուրջ 10 միլիարդ դոլար։

 

315