
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան Չարենցի 9 շենքի դիմաց՝ վերգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների և վրաերթի հարևանությամբ գործող «Չիլլ Պիլլ»-ի աշխատակցիների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն: Տուժածը տեղափոխվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը:
Տուժածն, ըստ աղբյուրի, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: