ԱՄՆ–ն արձագանքել է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարությանը։

Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հայտարարության մեջ ասված է․ «ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը ազատ արձակելու 34 ձերբակալվածներին որպես փոխվստահության ձևավորման կարևոր քայլ։

Այս պարտավորությունը վստահության ամրապնդման կարևոր միջոց է, քանի որ կողմերն աշխատում են վերջնականացնել խաղաղության համաձայնությունը և կարգավորել հարաբերությունները։

Միացյալ Նահանգները շարունակելու է վճռականորեն աջակցել հարատև և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին»,– ասված է հայտարարության մեջ:

603