ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությանը՝ X-ի իր էջում գրելով․ «ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը ձերբակալվածների փոխադարձ ազատ արձակման և փոխվստահության ձևավորման միջոցառումների մասին` որպես կարևոր քաղաքական քայլ։

Տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա, և ԵՄ-ն հանձնառու է աջակցել այդ ջանքերին»։

371