ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «Բաստիոնների» վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մեղադրանքները, որոնք վերաբերում են Ֆրանսիայից զրահամեքենաներ մատակարարելուն։
«Յուրաքանչյուր երկիր իր ինքնիշխանության և իրավազորության սահմաններում կարող է այլ երկրների հետ համագործակցել տարբեր ոլորտերում՝ միտված անվտանգային և պաշտպանական կարողությունների զարգացմանը», - նշել են ԱԳՆ-ում։
Նոյեմբերին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դատապարտում է ֆրանսիական զրահամեքենաները Հայաստան ուղարկելու որոշումը, և Փարիզին մեղադրել էր «տարածաշրջանը ռազմականացնելու» համար: Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «սադրանք» որակեց Հայաստան զրահամեքենաներ ուղարկելը:
09 Դեկտեմբեր, 2023 16:23
976
ՀՀ-ն մշտապես եղել է եվրոպական քաղաքակրթության մաս՝ կիսելով ընդհանուր պատմական ժառանգությունն ու արժեքային հիմքերը․ ԱԳՆ գլխավոր քարտուղար
09 Մայիս, 2025 23:21
ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին
09 Մայիս, 2025 13:53
Այսինքն՝ ունենք զինծառայող, որ 50 հազար դրամ է ստանու՞մ. չկա տենց բան. Ալեքսանյանը՝ Մանուկյանին (տեսանյութ)
07 Մայիս, 2025 11:39