Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհին այրվում են անասնագոմեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցում գտնվող անասնագոմի (մոտ 1000 քմ) տանիքը: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։45-ին, մարվել՝ 14:01-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը և առաստաղը (ընդհանուր մոտ 120 քմ). փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 80 խոշոր եղջերավոր կենդանի։ 

 

426