Քարաթափում Հրազդանի կիրճում

Դեկտեմբերի 22-ի՝ ժամը 15:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարը հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից»,- ասված է հաղորդագրության մեջ։
22 Դեկտեմբեր, 2023 20:57
405
Դանակահարություն՝ Հրազդանի կիրճում, ենթադրյալ կասկածյալը Սեյրան Սարոյանի ազգականն է
22 Մարտ, 2024 14:25
Շաբաթ և կիրակի օրերին ժամը 06:00-23:00-ը Հրազդանի կիրճով ավտոմեքենաների երթևեկությունը կարգելվի
18 Դեկտեմբեր, 2023 15:51
Հրազդանի կիրճում ապօրինի ծառահատման դեպքը բացահայտվել է
11 Հունվար, 2023 20:52