Հրազդանի կիրճում ապօրինի ծառահատման դեպքը բացահայտվել է

Հունվարի 10-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Հրազդանի կիրճից Դավիթաշեն թաղամաս տանող հատվածում անհայտ անձինք ծառեր են հատում:
Նշված վայր մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ 45 և 52 տարեկան երկու տղամարդ Հրազդանի կիրճում ծառեր են ապօրինի հատել: Նրանք ապօրինի ծառահատման հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, «ԳԱԶել» մակնիշի մեքենայով հանդերձ, տարվել են Մաշտոցի բաժին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
11 Հունվար, 2023 20:52
811
Դանակահարություն՝ Հրազդանի կիրճում, ենթադրյալ կասկածյալը Սեյրան Սարոյանի ազգականն է
22 Մարտ, 2024 14:25
Քարաթափում Հրազդանի կիրճում
22 Դեկտեմբեր, 2023 20:57
Շաբաթ և կիրակի օրերին ժամը 06:00-23:00-ը Հրազդանի կիրճով ավտոմեքենաների երթևեկությունը կարգելվի
18 Դեկտեմբեր, 2023 15:51
Որոնվող 43-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Ձորագետի կիրճում՝ Ստեփանավանի կամրջի տակ
30 Ապրիլ, 2025 22:45
Հրազդանի կիրճում կոյուղու կոլեկտոր է վթարվել
15 Օգոստոս, 2024 19:32
Հրազդանի կիրճում 34-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է թփուտների մեջ
13 Հուլիս, 2024 01:54