Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման ճանապարհային քարտեզ է պատրաստվել

Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման ճանապարհային քարտեզ է պատրաստվել։
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
«Այս հանդիպումը երկու երկրների ջանքերի մի մասն է՝ լուծելու երկրների միջև հարաբերությունների գործընթացում մնացած հարցերը և Իրանում Ադրբեջանի դեսպանատան հարցը։ Մինչ օրս գործընթացը դրական է եղել, շատ ասպեկտներ արդեն լուծված են։ Մշակվել է Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսման ճանապարհային քարտեզ, և ջանքերը հաջողությամբ շարունակվել են։ Մենք ականատես եղանք լավ միտումների երկու երկրների հարաբերություններում այլ ոլորտներում։ Հաջող բանակցություններ են վարվել նաև առևտրի ոլորտում»,- նշել է նա։
25 Դեկտեմբեր, 2023 17:50
380
Տպավորված եմ Հայաստանի բնական գեղեցկությամբ և զբոսաշրջության ոլորտի զարգացման տեմպերով, հայկական խոհանոցով․ Նասեր Ալ-Նուեյսնը՝ Վահագն Խաչատուրյանին
22 Օգոստոս, 2025 20:16
Վրացի ֆուտբոլասերները ռեկորդ են սահմանել Երևանում
23 Մարտ, 2025 14:34
Ռուս կանայք «կորցնում են հետաքրքրությունը ռուս տղամարդկանց նկատմամբ». ՌԴ-ում պահանջել են արգելել թուրքական հեռուստասերիալները
20 Մարտ, 2025 15:04