Ֆրանսիան անորոշ ժամանակով փակել է Նիգերում իր դեսպանատունը
Ֆրանսիան փակել է Նիամեյում իր դեսպանատունը մինչ հետագա ծանուցումը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած կոմյունիկեում։
«Նիգերում Ֆրանսիայի դեսպանատունը փակ է մինչ նոր ծանուցումը։ Դեսպանատունը կշարունակի իր գործունեությունը Փարիզից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դիվանագետները կշարունակեն «պահել կապը Ֆրանսիայի քաղաքացիների ու հասարակական կազմակերպությունների հետ», իսկ «հյուպատոսական գործունեությունը կիրականացնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հյուպատոսությունները»։
Նշենք որ, Նիամեյում դեսպանատունը փակելու՝ Ֆրանսիայի իշխանությունների որոշման մասին AFP-ն հայտնել է դեկտեմբերի 21-ին՝ հղում անելով իր աղբյուրին։ Նիգերում Ֆրանսիայի դեսպան Սիլվեն Իտեն երկրի մայրաքաղաքը լքել է սեպտեմբերի 27-ին։
03 Հունվար, 2024 03:03
1285
Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով 845 դպրոցներ և քոլեջներ կփակվեն․ ևս մոտ 1800 հաստատություն կփոխի աշխատանքի գրաֆիկը
21 Հունիս, 2026 18:48
Ավիավթարի հետևանքով զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյոմոն
20 Հունիս, 2026 16:53
Ֆրանսիան սիրում է ձեզ. Մակրոնը հայերեն գրառում է արել
05 Մայիս, 2026 20:54
Հայաստանը կաջակցի Նիգերիային Իրանից իր քաղաքացիների անվտանգ անցման հարցում
22 Հունիս, 2025 12:59
Նիգերիայում զինված հանցավոր խմբավորումների հարձակումների հետևանքով 160 մարդ զոհվել է, 300-ը՝ վիրավորվել
26 Դեկտեմբեր, 2023 16:45
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիգերիայի նախագահին
04 Փետրվար, 2023 21:54
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
20 Հունիս, 2026 22:23
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
15 Հունիս, 2026 14:25
Եթե վստահ չեք՝ ձեր վիզան չեղարկվել է, թե ոչ, կապվեք ԱՄՆ դեսպանատան կամ հյուպատոսության հետ․ ԱՄՆ դեսպանատուն
01 Հունիս, 2026 12:45