ՀՀ Գլխավոր դատախազությունից Araratnews.am-ին հայտնում են, որ ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Կարեն Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով, հանձնման մասին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Մոսկվայում ձերբակալվել է միլիարդատեր, Ռուսաստանի Դաշնության ձիթայուղի արտադրության խոշորագույն ընկերության սեփականատեր Կարեն Վանեցյանը, որը ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հորեղբոր որդին է և որի նկատմամբ 2018 թվականին Հայաստանում քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման դեպքի առիթիվ և վերջինիս կալանավորելու միջնորդությունը դատարանը բավարարել է նախորդ տարվա նոյեմբերին։

Քննիչների տվյալներով՝ 2018-ին Վանեցյանը ձեռք է բերել և տնօրինել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12,5 տոկոս բաժնետոմսերը՝ 15,5 միլիոն դոլարով, որոնք փաստացի պատկանել են Սերժ Սարգսյանի փեսային՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին։

Ադյան Գեղամ

619