
ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի համար կարևորագույն խնդիրներից մեկը նավթի և գազի ընդհանուր շուկայի գործարկումն է, Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները պետք է փոխզիջման գնան ընդհանուր էներգետիկ շուկա ձեւավորելու համար։
«Չնայած նրան, որ 2025 թվականին նախատեսվում է սկսել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների գործունեությունը, այսօր ակնհայտ է, որ չկա անդամ երկրների հստակ միասնական մոտեցում՝ կառուցելու և զարգացնելու հեռանկարների տեսանկյունից։ Համոզված եմ, որ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար, առանց բացառության, միասնական էներգետիկ շուկայի ստեղծումը մի շարք հիմնական առավելություններ կտա՝ նպաստելով տնտեսությունների կայուն զարգացմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: Հաշվի առնելով դա՝ մենք կարծում ենք, որ մեր երկխոսությունը պետք է ուղղված լինի փոխզիջումային համաձայնությունների որոնմանը»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը։