Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 17-ին ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Բաղրամյան գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 58-ամյա Աշոտ Ա․-ի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան և 17-ամյա Ավետիք Ս․-ի վարած եռանիվ մոտոցիկլը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով մոտոցիկլավարը նախ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, ապա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

78