«Չայնիի ոլորաններում» այրվել է ավտոմեքենա

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, այրվում է ավտոմեքենա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին այրվում է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել՝ 16:48-ին: Այրվել է ավտոմեքենան։
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։
17 Սեպտեմբեր, 2025 19:37
84
Ուղեձորի մոտակա սարին բռնկված հրդեհը մեկուսացվել է
01 Սեպտեմբեր, 2025 16:42
Հանրապետության մի շարք շրջաններում օգոստոսի 11-15-ն սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՇՄՆ
11 Օգոստոս, 2025 10:17
Հրդեհ Գետամեջ գյուղում գտնվող թռչնաֆաբրիկայի տանիքում. դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ
30 Հուլիս, 2025 11:06