Գործադիրն ընդունել է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելություններին կից ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների մասին որոշում:

Ըստ այդմ՝ կսահմանվեն միջազգային կազմակերպություններում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների զինվորական հաստիքներ և այդ հաստիքներում պաշտոններ զբաղեցնելը այլևս չի իրականացվի «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

ՀՀ պաշտպանության նախարարությունը սեփական կարիքների գնահատման հիման վրա հնարավորություն կունենա նշված պաշտոններում նշանակումների համար առաջարկել համապատասխան անձանց թեկնածությունը՝ հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին», ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները, ինչը կապահովի առավել բարձր արդյունավետություն և պրոֆեսիոնալիզմ:

574