
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված միջնորդագրին, որոը վերաբերում է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալուն։
«Սրանք կենդանի են: Դեմքերից մեկը դաշնակ է:
Հ.Գ. Պապս այս դեպքերում ասում էր՝ պարտադիր չի թրքի, որ ասես կենդանի ա»:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
Միջնորդագրին և դրանում ներկայացված փաստերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։