Բախվել են «Nissan Rogue»-ն ու առանց համարանիշի մոտոցիկլը. կա վիրավոր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 3-ին ավտոմեքենայի և մոտոցիկլի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենան և առանց համարանիշի մոտոցիկլը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
03 Հուլիս, 2025 23:50
160
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում հուլիսի 3/4-ին
03 Հուլիս, 2025 20:13
Սյունիքում իրանցի վարորդը կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է
03 Հուլիս, 2025 15:54
Երևան-Սևան ճանապարհին «Nissan Murano»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորի եզրին
02 Հուլիս, 2025 18:55