Փետրվարի 15-ի գիշերը ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են տիեզերքում միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի ենթադրյալ ծրագրերի մասին։ Այդ մասին առաջինը հայտարարել է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Վաշինգտոնի Կապիտոլիումում գտնվող երկու աղբյուրների։ Լրագրողների փոխանցմամբ՝ հարցի քննարկմանը ծանոթ զրուցակիցները վստահեցնում են, որ խոսքը Երկրի վրա միջուկային ռումբ գցելու մասին չէ, այլ այն հնարավոր է օգտագործել արեւմտյան արբանյակների դեմ։

ABC-ի նյութից հետո ամերիկյան մի քանի առաջատար լրատվամիջոցներ հրապարակումներ են արել տիեզերքում ռուսական միջուկային զենքի մասին։ Այսպես, NBC News-ը, վկայակոչելով երեք աղբյուրների, հաղորդում է, որ Մոսկվան դեռ շարունակում է միջուկային հակաարբանյակային զենքեր մշակել, որոնք կարող են հարվածել ամերիկյան տիեզերանավերին։

The New York Times-ն իր հերթին մատնանշում է Ռուսաստանի հաջողությունը նման զինատեսակների ստեղծման գործում։ Եվ, ինչպես ասվում է հրապարակման մեջ, դա կարող է վտանգել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին պատկանող արբանյակները։

308