Ալեքսեյ Նավալնին մահացել է բանտում. այս մասին հայտնում է Պատիժների կատարման դաշնային ծառայությունը։

«2024 թվականի փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Նավալնի Ա.Ա.-ն զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը։ Անմիջապես ժամանել են հիմնարկից բուժաշխատողներ և շտապօգնության խումբ է հրավիրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այս մասին են հայտնում նաև ռուսական տելեգրամյան ալիքները։

Ազատազրկման ընթացքում Ալեքսեյ Նավալնիին 27 անգամ ուղարկել են պատժախուց։ Ինչպես տեղեկացնում են Նավալնու հարազատներ՝ նա 308 օր անցկացրել է պատժախցում։ Վերջին անգամ նրան պատժախուց են ուղարկել փետրվարի 14-ին։

994