Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2026 թ. ստուգումների ծրագրի համաձայն՝ ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, որը ներառել է 2022 թ. նոյեմբերից 2026 թ. հունիսն ընկած ժամանակահատվածը:

 

ԲԸՏՄ-ի փոխանցմամբ՝ ստուգումների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են անտառօգտագործման ոլորտում բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝

 

- տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 496 ծառ,

 

- բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 114,686,928 ՀՀ դրամ,

 

- անտառահատումներն իրականացվել են առանց լիազորված մարմնի տված համաձայնության և առանց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության,

 

- կառուցվել են ընդհանուր 8320 քմ մակերեսով ճանապարհներ՝ առանց սահմանված կարգով նախագծերի համաձայնեցման, առանց շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննական դրական եզրակացության, առանց լիազոր մարմնի կողմից համաձայնություն ստանալու, ինչպես նաև անտառաշինական նախագծերի բացակայությամբ,

 

- անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերում հատատեղերի շահագործման արդյունքում անտառահատման տոմսերի ծավալներին լրացուցիչ ավելացվել են կոտրված, տապալված ծառերի հատումից գոյացած փայտանյութի ծավալները և մուտքագրվել հաշվապահական փաստաթղթերում,

  • անտառահատման տոմսերում առկա տվյալները չեն համապատասխանել անտառշինական նախագծերով սահմանված տվյալներին,
  • անտառօգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերն արձակվել են անտառշինական նախագծերի հաստատումից հետո և չեն համապատասխանել կառավարման պլանին,
  • համատարած անտառահատման ենթարկված անտառային հողերում չեն իրականացվել անտառվերականգնման միջոցառումներ,
  • հատատեղից փայտանյութի մնացորդները չեն հեռացվել։

Ստուգման արդյունքներով՝ առերևույթ հանցանքի հատկանիշներ պարունակող դեպքերի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

 

Արձանագրված մյուս խախտումների մասով կկիրառվեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ։

 

95