Սամվել Շահրամանյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության

Սամվել Շահրամանյանը հարցաքննության է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե. այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։
«Հարցաքննության ծանուցագիր է ներկայացվել, բայց ոչ իր կողմից կատարված արարքի կասկածի հիման վրա, այլ Արցախում որոշակի գումարներ անհետանալու, մեքենաներ յուրացնելու վերաբերյալ։ Շահրամանյանն այդ ամենի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ Իր կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նրան հրավիրել են համապատասխան պարզաբանումներ տալու համար»,- ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
Ըստ Երիցյանի, առաջին անգամը չէ, որ Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության. «Մոտ մեկուկես ամիս առաջ էլ է նա հրավիրվել քննչական կոմիտե, մասնակցել՝ հարցաքննության»,- ասել է նա։
21 Փետրվար, 2024 18:47
9750
Փարեն թալե էրթա․ Սամվել Կարապետյանի երթին փողով բերած ցուցարարներ․ ձայնագրություն
05 Հուլիս, 2025 15:09
Բան չես անում, մարդիկ փող են տալիս․ Սամվել Կարապետյանի աջակիցները ստիպում են քաղաքացուն գնալ երթի․ ձայնագրություն
04 Հուլիս, 2025 22:31
Նորք-Մարաշում գտնվող ՀԷՑ-ի գլխամասից բազմաթիվ ավտոբուսներ մարդկանց են տեղափոխում. տեսանյութ
04 Հուլիս, 2025 17:08
Շահրամանյանը Վանեցյանի հետ է համաձայնեցրել Եվլախի բանակցություններն ու Արցախի լուծարումը
25 Ապրիլ, 2025 11:29
Հիմա ԼՂ-ում մարդիկ կարող էին շարունակել ապրել իրենց տներում. մեր լուծումները նրանց կողմից մերժվել են․ Միրզոյանը՝ Շահրամանյանի մասին (տեսանյութ)
14 Մարտ, 2025 16:53
Շահրամանյանը թող պատմի ոնց է ախրաննիկներով ԼՂ-ից դուրս եկել. մյուս գործընկերները՝ ոչ. Սիմոնյան
12 Փետրվար, 2025 12:39