Բաքու-Երևան հարաբերությունների կարգավորումից հետո հայ-թուրքական կարգավորման հարցում ոչ մի խոչընդոտ չի լինի. Թուրքիայի ԱԳՆ
Պատերազմից հետո Հարավային Կովկասում խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի գլխավոր վարչության ղեկավար Մեհմեթ Սամսարը՝ Եվրասիական տնտեսական 27-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Նա նշել է, որ այս հնարավորությունից օգտվելը մեր տարածաշրջանի համար նոր դարաշրջանի սկիզբ կլինի:
«Այս համատեքստում մենք ակնկալում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտով ոչ մի խոչընդոտ չի լինի մեր երկրի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար»,- ընդգծել է նա։
21 Փետրվար, 2024 21:12
745
Թուրքիան չի հրաժարվի աջակցել նրանց, ովքեր ապավինում են իրեն և բախվում անարդարության․ Էրդողան
09 Հոկտեմբեր, 2026 16:41
Թուրքիայում 15-ամյա աշակերտուհին դանակով հարձակվել է այլ աշակերտների վրա․ կա 1 զոհ և 7 տուժած
06 Հոկտեմբեր, 2026 19:08
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում
06 Հոկտեմբեր, 2026 11:11
Հուսանք՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների զարգացումը կընդլայնի առևտրային հնարավորությունները․ թուրք նախարար
10 Նոյեմբեր, 2025 12:15