Իրենց իսկ կողմից ընտրած նախագահի ձեռքով Արցախը լուծարած Լեռնային Ղարաբաղի նախկին Ազգային Ժողովի պատգամավորները տարօրինակ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ դժգոհ են ՀՀ կառավարության կողմից իրենց համար իրականացվելիք բնակարանային ապահովման ծրագրից։ Այն, որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արել ու անում են Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար, դրա մասին խոսում են թվերն ու փաստերը։

Այս մասին գրում է «ՄեդիաՆյուզը»:

Միայն ասենք, որ նախորդ տարի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին օգնելու համար ՀՀ կառավարությունը ծախսել է 40 միլիարդ դրամ ու դեռ շարունակում է ծախսել միլիարդավոր դրամներ, բայց որոշ շրջանակեր փորձում են խաղալ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների զգայուն հոգեվիճակի հետ ու նրանց տրամադրել ՀՀ իշխանությունների դեմ։ Հենց այս համատեքստում է պետք դիտարկել ԼՂ նախկին ԱԺ-ի պատգամավորների հայտարարությունը, այլապես որևէ այլ տրամաբանություն չկա նրանց խոսքերում։

Բացի այդ, նրանք ասում են, որ ոչ մեկ իրենց կարծիքը հաշվի չի առել, այն դեպքում, երբ այս ու տարբեր աջակցության ծրագրերը քննարկելիս ՀՀ կառավարությունը մշտապես խորհրդակցություններ է անցկացնում ԼՂ տարբեր ներկայացուցիչների ու նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ։

Ըստ աղբյուրի, ստացվում է, որ Լեռնային Ղարաբաղը լուծարածները դժգոհում են կամ քաղաքական շահեր սպասարկելու, կամ կոռուպցիոն ինչ-ինչ սխեմաներով գումարներ շորթելու համար։

1821