Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի Դաշնությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, ТАСС -ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ տարածաշրջանի մասին խոսքերը։

Դիվանագետի խոսքով՝ Մեդինսկին խոսել է պատմական ասպեկտի, սոցիալ-մշակութային առանձնահատկությունների և ժողովրդի ցավի մասին։

Նշենք, որ այս շաբաթ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին RT-ին տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինական տարածաշրջանը «կվերածվի հսկայական Ղարաբաղի», եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցվի ռազմաճակատի երկայնքով և խաղաղության շուրջ համաձայնություն չգտնվի։ Ռուսաստանի նախագահի օգնականը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը վիճելի տարածաշրջան էր Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Մեկնաբանելով Մեդինսկու խոսքերը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն մեղադրել է Մեդինսկուն ղարաբաղյան հակամարտության նկարագրությունը խեղաթյուրելու մեջ։ 

727