Այսօր մենք պետք է աշխատենք միայն ու միայն բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ: Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ խոսելով ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացման մասին նշել է Խաչատուր Սուքիասյանը, հավելելով, որ մեր երկիրը պետք է պատրաստի իր մասնագետներին, իսկ եղած մասնագետներին մրցունակ հարթակ տրվի, որպեսզի նրանք տեղափոխվեն ՀՀ:  

«Մարդիկ ՌԴ-ից տեղափոխվեցին ՀՀ, միջազգային այն կազմակերպությունները, որոնք, ասել էին՝ գնացեք Հայաստան, այդ ընթացքում ուսումնասիրում էին, և նրանց ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի լավագույն կադրերի վիզաների և բնակարանների խնդիրը լուծեին եվրոպական երկրներում՝ նրանց տեղափոխության համար. մի մասը այդ պատճառով է հեռացել ՀՀ-ից։ Բայց մյուս մեծ մասը հեռացել է մեր հարկային քաղաքականությունից, հեռացել է մեր ենթակառուցվածքների ավելի ցածր լինելուց, ոչ մրցունակ լինելուց»,- ասաց Սուքիասյանը։

 Սուքիասյանի կարծիքով, ՀՀ ժամանած ՏՏ մասնագետների մի մասն էլ հեռացել է եղանակային պայմանների պատճառով։ Նրանք  մեկնել են Թայլանդ, քանի որ այնտեղ նաև պայմաններն են լավը, մինչև անգամ սուրճն է անվճար։

«Հիմա մենք ի՞նչ ենք ասում, ացյալ տարի  իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող IT կազմակերպություններին ինչ-որ գումարներ էին հատկացնում, դա մի արեք, թիրախային արեք, մեզ մասնագետն է պետք, որ Հայաստանում լինի այդ մասնագետը, գեներացնողը մասնագետն է, հարկ վճարողը մասնագետն է»,- նշեց Սուքիասյանը:

 

 Մանրամասները՝ տեսանյութում։

 

1064