«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին՝ կապված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրների հետ։

«ՀՀ-ում կան կիսաանավարտ շենք-շինություններ, որոնք խորհրդային տարիներին կոչվում էին Այգեգործական ընկերություններ, մեծ գործարանները տալիս էին տարածքներ, իսկ մարդիկ կառուցում էին։  30 տարի է սրանք կիսաանավարտ վիճակում են, կարող ենք դրանք հարմարեցնել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Կցանկանայի, որ կառավարությունը մարզպետարաններին, գյուղապետարաններին հանձնարարական տա այս հարցով»,- նշեց պատգամավորը։

Նա հավելեց, որ այս շենքերը 30 տարի լքված վիճակում են․ «Մենք պետք է գեղեցկացնենք մեր երկիրը, ինչի՞ համար դա ևս 30-50 տարի մնա, պետք է տանք լավ պայմաններ, որ դա լուծվի»։

Սուքիասյանը շեշտեց նաև գյուղերի անձնագիր ունենալու կարևորությունը, որտեղ նշված կլինի ինչ օգտակար հանածոներ ունի, մալուխներ, ինչ աշխատուժ ունի, որպեսզի բիզնեսն ուղղորդեն այդ տարածք:

 

 

1272