SOAD-ը 15-ամյա դադարից հետո նոր երգեր է ստեղծել՝ նվիրելով Արցախի գոյապայքարին:

 

Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը վերջին 15 տարվա ընթացքում երկու նոր երգ է գրել, որոնք նվիրված են Արցախում ընթացող պատերազմին: Խմբի մենակատար Սերժ Թանկյանը  իր ֆեյսբուքյան էջում գրել է երգերի անվանումները՝ «Protect The Land» և «Genocidal Humanoidz»:

 

«Ադրբեջանում Ալիեւի եւ Թուրքիայում Էրդողանի կոռումպացված ռեժիմները ոչ միայն ցանկանում են Արցախն ու Հայաստանը հռչակել իրենցը, այլեւ անպատիժ ցեղասպան գործողություններ են կատարում մարդկության նկատմամբ՝ իրենց նպատակին հասնելու համար: Նրանք անում են դա հիմա՝ հույս դնելով նրա վրա, որ աշխարհը տարված է կորոնավիրուսի համավարակով, ընտրություններով եւ քաղաքացիական անհնազանդություններով՝ իրենց վայրագություններին արձագանքելու համար»,- մասնավորապես գրել է Սերժ Թանկյանը։

 

 Թանկյանը նաև ընդգծել է, որ երկու երգերի հասույթը կփոխանցվի Համահայկական հիմնադրամին: 

 

 

822