Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Մոսկվայում և Կիևում կայացած իրենց հանդիպումներին բերել են թարմացված փաստաթղթեր, որոնք արտացոլում են ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների փետրվարյան դադարից հետո փոփոխվող հանգամանքները, երկուշաբթի օրը հաղորդել է «Financial Times»-ը (FT)՝ հղում անելով աղբյուրներին։
«Բանակցություններին ծանոթ անձինք ասել են, որ ամերիկացիները բերել են նախկինում մշակված խաղաղության փաստաթղթերի թարմացված տարբերակներ, որոնք նրանք փոփոխել են՝ փետրվարին կարգավորման բանակցությունները փակուղի մտնելուց հետո ստեղծված նոր հանգամանքները արտացոլելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրների՝ Ուիթքոֆը և Քուշները առաջ են քաշել միայն մի քանի նոր գաղափարներ և «ձգտել են վերակենդանացնել նախորդ առաջարկները»։