Ավելի վաղ հայտնեցինք, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին, որոնց, ըստ իրենց, անօրինական կերպով բերման են ենթարկել ոստիկանություն։

Ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել, ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաց թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակները:

Մեր տեղեկություններով ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքի դիմաց նռնակով զինված անձինք Սասնա Ծռերից են։  Ի  դեպ,  տեսախցիկները ֆիքսել են զիված անձանցից մեկի դեմքը։ Այս մասին հայտնում է medianews-ը:

361