Երևանի փողոցներում կիրականացվեն 55,3 կմ երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ։
Երևանի քաղաքապետը հետաքրքրվեց, թե ինչու վարչական շրջանների երկրորդային փողոցներում փոսալցման աշխատանքները կատարված չեն։
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ասաց, թե առաջնային փողոցներում փոսալցման աշխատանքները նախորդ շաբաթ մեկնարկել են. «Ընթացքը գնահատում ենք բավարար, բավական լավ, ակտիվ տեմպով է ընթանում»։
Փոխքաղաքապետը նաև տեղեկացրեց, որ Կենտրոն, Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջաններում, հաշվի առնելով ցերեկվա ժամերի ակտիվ երթևեկությունը, աշխատանքները գիշերն են իրականացնում. «Բոլոր կապալառուների հետ ունենք պայմանավորվածություն, որ պետք է 24 ժամվա ընթացքում բոլոր քանդած փոսերը կարողանան ասֆալտապատել»։
Ինչ վերաբերում է երկրորդային փողոցների փոսալցմանը, դրանց մրցույթները չեն կայացել:
«Ինչ փոփոխություն ուզում ենք անել, հատկապես, եթե արվում է համատարած, պետք է արվի ընթացիկ տարվա պրոցեսները չխանգարելու տրամաբանությամբ»,- ասաց Տիգրան Ավինյանը: