Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին կայցելի Ադրբեջան. այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։

Նա նշել է, որ Վան Ին Բաքվում կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ձեռնարկման գագաթնաժողովին՝ որպես Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հատուկ ներկայացուցիչ։

«Հոկտեմբերի 15-ին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Բաքվում կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ձեռնարկման միջոցառումների խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովին՝ որպես Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հատուկ ներկայացուցիչ։ Վան Իի այցերը Ադրբեջան, Խորվաթիա, Չեռնոգորիա և Բուլղարիա տեղի կունենան հոկտեմբերի 14-20-ը»,- ասել է Մաո Նինգը։

66