Պայթյուն է տեղի ունեցել Վորոնեժի թեյարանում

ՌԴ Վորոնեժ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Լենինի փողոցի թեյարանում։
Ականատեսների խոսքով՝ շենքում ապակի է կոտրվել։ Ոստիկանությունը շրջափակել է հաստատությունը։ Դեպքի վայրում աշխատում են անվտանգության ուժերը։
Ըստ SHOT-ի՝ գիշերը ժամը երեքի սահմաններում անհայտ անձը կոտրել է ապակին ու ներս ինչ-որ բան նետել, ինչից հետո պայթյուն է տեղի ունեցել։
Հաստատության սեփականատերը դեպքի վայր է ժամանել առավոտյան ժամը ութին, տեսնելով վնասը՝ ոստիկանություն կանչել։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։
01 Ապրիլ, 2024 16:01
711