Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Նահանգների հետ հակամարտության ընթացքում Իրանն ամբողջությամբ իրացրել է ինքնապաշտպանության իր իրավունքը, սակայն ընդգծում է, որ պատերազմ չի ցանկանում և հույս ունի հասնել խաղաղության։

Այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆը Դուշանբեում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։

«ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն իրացրել է ինքնապաշտպանության իր անօտարելի իրավունքը. միաժամանակ, այն կրկին ցույց է տվել, որ չի ձգտում պատերազմի կամ անկայունության՝ հետևողականորեն նախապատվությունը տալով խաղաղությանը, այլ ոչ թե առճակատմանը»,- նշել է նա։

92