Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան հույս ունի, որ մոտ ապագայում հնարավոր կլինի կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հանդիպումը. հայտարարել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Նորվեգիայի իշխանությունները հաստատել էին, որ Օսլոյում տեղի է ունենալու հանդիպում՝ Վլադիմիր Զելենսկու, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի մասնակցությամբ, իսկ ԱՄՆ ղեկավարի փեսան՝ Ջարեդ Քուշները, միանալու է հեռավար կապի միջոցով։
«Հույս ունենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի կազմակերպել հանդիպում»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահի օրակարգում նախատեսված է հանդիպում Ուիթքոֆի հետ՝ հաշվի առնելով վերջինիս՝ Նորվեգիայում Զելենսկու և Ստուբի հետ ունեցած քննարկումները։