3 դատարաններում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ
3 դատարաններում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից:
«Ինչպես արդեն իսկ տեղեկացրել էինք՝ գործող դատարանների մեծ մասի շենքային անբավարար պայմանները լավարկելու ուղղությամբ տարեսկզբից հայտարարվել էին մրցույթներ։ Հայտնում ենք, որ արդեն իսկ Վերաքննիչ քրեական, վարչական դատարաններում և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում ընթանում են բարեկարգման և հիմնանորոգման լայնամասշտաբ աշխատանքներ, որոնց ավարտի մասին ևս կիրազեկենք։
Դատարանների շենքային պայմանների բարեկարգումը լինելու է շարունակական և նպաստելու է դատական իշխանության հեղինակության բարձրացմանը, դատարանների բնականոն գործունեության ապահովմանը և տարվող աշխատանքների արդյունավետության ավելացմանը»,- ասված է ԲԴԽ տարածած հաղորդագրության մեջ։
03 Ապրիլ, 2024 10:06
178
Դատավորների գործունեության գնահատման մեթոդաբանությունը կփոխվի
15 Մայիս, 2024 16:33
Ժենյա Մելիքսեթյանը և Անի Մարտիրոսյանը նշանակվել են Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ
09 Ապրիլ, 2024 11:25
Աջափնյակում՝ դատարանի շենքի մոտ, կատարված սպանության փորձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
05 Ապրիլ, 2024 13:00