Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 1106-ը՝ վիրավորվել, այս մասին ասված է արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման արտակարգ շտաբի զեկույցում։
Թարմացված տվյալների համաձայն՝ 18 մարդ անհետ կորած է համարվում։ 705 մարդ օգնության է սպասում դժվարամատչելի շրջաններում, որոնցից ավելի քան 500-ը Տարոկո ազգային պարկի լեռնային շրջաններում են։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ի առավոտյան Թայվանում տեղի է ունեցել վերջին 25 տարվա ամենահզոր երկրաշարժը։ 

310