Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի վարչապետի գրասենյակի ԵՄ հարցերով նախարարի պետական քարտուղար Քրիստիան Դանիելսոնի հետ
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեդիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Շվեդիայի վարչապետի գրասենյակի ԵՄ հարցերով նախարարի պետական քարտուղար Քրիստիան Դանիելսոնի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցության շուրջ և կարևորել այդ հարաբերությունների նոր գործընկերության օրակարգը:
Քարտուղար Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը ՀՀ-ում և վիզայի ազատականացման երկխոսության հնարավոր շուտ մեկնարկը, ընդգծել է նաև իր ամբողջ կարողությամբ ՍԵՊԱ-ի գործարկման անհրաժեշտությունը: Ա.Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել ապրիլի 5-ին Բրյուսելում անցկացված հանդիպումից և այդ համատեքստում կարևորել ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:
08 Ապրիլ, 2024 16:33
259
Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ
30 Ապրիլ, 2024 18:11
Ինչպիսի կեղտոտ միջոցներով է «Գազպրոմ Արմենիա»-ն ուռճացնում իր բյուջեն և թալանում հայ ժողովրդին
24 Ապրիլ, 2024 19:32
Վերականգնվում են Խորհրդային միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները․ Արմեն Խաչատրյան
20 Ապրիլ, 2024 11:58
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչներին
22 Ապրիլ, 2022 10:46