Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը, ավարտելով այցը Իտալիա, ասել է, որ իր երկիրը պատերազմ չի ցանկանում ո՛չ Իրանի, ո՛չ էլ Լիբանանի հետ, սակայն ուղղակի հարձակումների դեպքում ստիպված կլինի ռազմական գործողություններ ձեռնարկել։

«Մենք չենք ցանկանում պատերազմ Իրանի դեմ, բայց եթե ուղղակի հարձակման ենթարկվենք, մենք կպատասխանենք»,- ասել է նա La Repubblica-ին տված հարցազրույցում՝ հիշեցնելով, որ Թել Ավիվը չի ստանձնել ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա օդային հարվածի պատասխանատվությունը։ 

Կացը կարծում է, որ Արեւմուտքը բավականաչափ տեղյակ չէ Իրանի կողմից բխող վտանգի մասին։ Նախարարի խոսքով՝ մինչ այժմ Իսրայելի արձագանքը Լիբանանից և հութիների կողմից Գոլանի և Էյլաթի ուղղությամբ Հեզբոլլահի հրթիռների արձակմանը «զուսպ» է եղել։ 

187