Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին «բացառիկ պրոֆեսիոնալ» է անվանել Թեհրանի գործողությունները՝ ի պատասխան Դամասկոսում Իսլամական Հանրապետության հյուպատոսական բաժանմունքին Իսրայելի օդուժի հարվածին։

«Իրանը, ներառյալ նրա դիվանագիտական ​​ապարատը և զինված ուժերը, վերջին իրադարձությունների ժամանակ գործել է բացառապես պրոֆեսիոնալ կերպով՝ ի պատասխան Իսրայելի ագրեսիվ գործողությունների»,- ընդգծել է Քանանին իրանական SNN հեռուստաալիքով հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ։

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Իրանը չի ձգտում սրելու լարվածությունը Մերձավոր Արևելքում Իսրայելի վրա հարձակումներից հետո։ Քանանիի խոսքով՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների անգործությունը Իսրայելի քայլերի նկատմամբ հանգեցրեց Իրանի հարձակմանը հրեական պետության վրա։

190