Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, անդրադառնալով ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև եռակողմ հանդիպման հնարավորությանը, ընդգծել է «աշխարհի երեք ամենահզոր պետությունների» միջև երկխոսության անհրաժեշտությունը։
«Զարմանալի չէ, որ աշխարհի երեք ամենահզոր՝ միջուկային զենք ունեցող պետությունների ղեկավարները պետք է խոսեն միմյանց հետ։ Սա հնարավորություն է, և նախագահը ազդարարել է իր պատրաստակամությունը՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև ղեկավարների մակարդակով բովանդակալից քննարկում անցկացնելու վերաբերյալ, օրինակ՝ սպառազինությունների վերահսկման հարցի շուրջ։ Դա շատ դրական զարգացում կլիներ աշխարհի համար»,- ասել է Ռուբիոն լրագրողներին Հնդկաստան կատարած այցի ընթացքում։