Լսելով մեր ըննդիմադիր գործիչների ելույթները, ինձ մոտ հարց է առաջանում՝ մարդիկ որքա՞ն չպետք է սիրեն իրենց անկախությունը, իրենց պետությունը, պետականությունը, որ նման բառամթերքով և նման ոճով ելույթներ ունենան, մեկ էլ այդ պահին հիշում եմ իրենց առաջնորդի տված հարցազրույցներից մեկը, որտեղ իրեն հարցնում են միութենական երկիր դառնալու և անկախության մասին: Եվ այդ ժամանակ ՀՀ նախագահ եղած մարդը չի նշում, որ անկախությունը դա բարձրագույն արժեք է, անկախ պետությունը մեզ համար ամենակարևոր բանն է, սկզբունքորեն համաձայնելով պետականության չլինելու մասով և այս տրամաբանության մեջ ամեն բան համընկնում է, թե ինչպիսի ելույթներ են այստեղ ունենում  մեր ընդդիմադիր գործիչները: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ զարմանում է, թե ինչպես կարելի է կանգնել ամբիոնի մոտ և լուրջ դեմքով քննադատել ակադեմիական քաղաքի կառուցմնան ծրագիրը. «Քննադատել մի ծրագիր, որը միտված է պետության զարգացմանը նաև ռազմավարական առումով, որովհետև եթե ձեր նեղ պատկերացումների մեջ ակադեմիական քաղաքը միայն շենքերի մասին է, ես ձեզ ուզում եմ հիասթափեցնել՝ դա կրթության նոր որակի մասին է»:

Հակոբյանը նշեց, որ ընդդիմությունը քննադատում է ամեն ինչ՝ տնտեսական աճը, աշխատավարձերի բարձրացումը:

«Մենք իշխանություն ենք, որ կառուցում ենք ակադեմիական քաղաք, իսկ դուք իշխանություն եք եղել, որ մանկապարտեզները սարքել եք ռեստորան, սուպերմարկետ և չգիտեմ, թե էլ ինչ: Մեզ լեգիտիմության մեջ մեղադրում են մարդիկ, ում լեգիտիմ վերջին կարգավիճակը եղել է մանկապարտեզ ավարտած լինելը, քանի որ դպրոցից հետո այդ մարդիկ այլևս լեգիտիմ չեն եղել»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները տեսանյութում

 

1173