Ապրիլի 12-ին Վիլնյուսում հանդիպել եմ Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լադսբերգիսի հետ:

Հանգամանալից ներկայացրել եմ ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները: Անդրադարձել եմ Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի գործադրվող ջանքերին:

Հանդիպման ընթացքում քննարկել ենք ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները, ինչի շրջանակներում ԱԳ նախարարը հայտնել է Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին առաջ մղելու ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերը:

Քննարկել ենք նաև Հայաստան-Լիտվա օրակարգային հարաբերությունները՝ մատնանշելով երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

ԱԽ քարտուղար՝ Արմեն Գրիգորյան։

183