Թուրքիայում ճոպանուղու խցիկ է պոկվել. կան վիրավորներ և զոհ
Թուրքիայի Անթալիա նահանգում ճոպանուղու խցիկը պոկվել է և ընկել բարձրությունից: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ պատահարը տեղի է ունեցել Անթալիայի արևմուտքում:
«Դեռևս չբացահայտված պատճառով ընթացքի ժամանակ խցիկներից մեկն ընկել է: Հայտնի է մի քանի վիրավորի մասին»,- հաղորդում են լրատվամիջոցները: Նշվում է, որ կա նաև զոհ:
Մարդկանց տեղափոխող խցիկները «կախվել են» բարձրության մեջ. ճոպանուղու եզրակետին մոտ խցիկների ուղևորներին հնարավոր է եղել դուրս բերել:
Ականատեսներից մեկը հայտնել է, որ ճոպանուղու պոկվելուց առաջ պայթյուն հիշեցնող ձայն է լսել:
13 Ապրիլ, 2024 02:43
1291
Թուրքիայում ամուսնալուծության գործում գտնվող ամուսինը սպանել է կնոջը և նրա ընտանիքին
31 Մարտ, 2026 17:02
Դարձյալ երկրաշարժ՝ Թուրքիայում
09 Դեկտեմբեր, 2025 16:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
24 Օգոստոս, 2025 12:40
Երեւանում ճոպանուղի կկառուցվի․ Ավինյանը նշել է տեղանքը. տեսանյութ
18 Սեպտեմբեր, 2025 21:28
Ճոպանուղու հարևանությամբ գտնվող քոթեջներում հրդեհ է բռնկվել
18 Դեկտեմբեր, 2024 00:14
Ծաղկաձորում՝ ճոպանուղու ավտոկայանատեղիում, հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի
10 Հունվար, 2024 14:59