Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերիհիսար շրջանում ապրիլի 19-ին 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

 Այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը: 

Երկրաշարժը կարճատև խուճապ է առաջացրել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ երկրաշարժի հետևանքով ավերածության դեպքեր չեն գրանցվել։

Ապրիլի 18-ին առավել ուժգին՝ 5.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Թուրքիայի մեկ այլ՝ Թոքաթ նահանգում:  

394