«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է․

«Սահմանազատման հանձաժողովների հրապարակած փաստաթուղթը, քաղաքական ( նկատի ունեմ երկկողմը) և մասնագիտական ուսումնասիրության կարիք ունի, բայց երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա։

Առաջին, որ խնդիրները լուծվում են ոչ թե զենքի ու ուժի գործադրմամբ, այլ բանակցություններով, մասնագիտական հանձնաժողովներով և սահմանազատմամբ։ Երկրորդ, որ նրանում որպես հիմք ընդունվում է 1991 թվականի Ալմա Աթիի հռչակագիրը, ինչին կողմ էին Հայաստանը, ԵՄ և ԱՄՆ֊ը, դեմ Ադրբեջանը և ՌԴ֊ն»։

923