Թուրքիայի նախագահը 12 տարվա ընթացքում առաջին պաշտոնական այցն է կատարել Իրաք՝ հանդիպելու երկրի ղեկավարության հետ անվտանգության, առևտրի, ջրային ռեսուրսների և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հարցերով։

Իրաք կատարած այցի ընթացքում նախատեսվում է շուրջ 30 միջկառավարական համաձայնագրի ստորագրում։ Ամենակարևոր պայմանավորվածությունները վերաբերելու են Հյուսիսային Իրաքը ահաբեկչական Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունից մաքրելու համատեղ ջանքերին, գրում է Hurriyet թերթը։

Ըստ հրապարակման՝ Բաղդադում և Իրաքյան Քուրդիստանի Էրբիլում կայանալիք բանակցություններում նախատեսվում է քննարկել նաև ահաբեկչության դեմ պայքարի համատեղ օպերատիվ կենտրոնի կառուցվածքն ու գործունեությունը:

 

271