Եվս 5 ոսկի ու 2 արծաթ. Հայաստանի հավաքականը ավարտեց ելույթները ուշուի ԵԱ–ում

Ուշուի Հայաստանի հավաքականի մարզիկները ավարտեցին իրենց ելույթները Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում ընթացող ուշուի եվրոպայի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան։
56 կգ քաշային կարգում Դավիթ Իսախանյանը եզրափակիչում 2-0 հաշվով հաղթելով շվեդ Էլիաս Բոեռուդային՝ դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Հաջորդ ոսկին հավաքականին բերեց 60 կգ քաշային Արսեն Բագիրյանը, որը 2-0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դենիս Բերեզյուկին։
Չեմպիոնի կոչմանն արժանացավ նաև Դավիթ Վարդանյանը, ում մրցակիցը հրաժարվեց մարտից։
Մ17 մրցելույթներում չեմպիոններ դարձան 56 կգ քաշային Աղվան Մագոյանը և 80 կգ քաշային Գրիգոր Տոնիկյանը։
Իսկ Դավիթ Բաղդասարյանն ու Վահան Մկրտչյանը եզրափակիչում պարտվեցին Ադրբեջանի ներկայացուցիչներին և դարձան արծաթե մեդալակիրներ։
06 Մայիս, 2024 01:22
2592
Ինչո՞ւ են դժգոհ քասախցիները. նրանց ակցիաներում ավելանում է քաղաքական բնույթի խոսույթը
22 Ապրիլ, 2025 21:21
ՏԿԵՆ-ը պարզաբանել է՝ ինչ լուծումներ է առաջարկել Քասախ և Պռոշյան համայնքների տրանսպորտային խնդրի լուծման համար
22 Ապրիլ, 2025 11:41
Հանրային տրանսպորտը անվճար կլինի նաև նշված խմբի անձանց համար
13 Ապրիլ, 2025 16:29
Առանձին շրջաններում սպասվում է անձրև
27 Սեպտեմբեր, 2024 14:45
Մեկ օր Տավուշում և Լոռիում․ լուսանկարներ
31 Հուլիս, 2024 14:01
Տավուշում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
08 Հուլիս, 2024 23:41